Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են ահաբեկչությունից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը

Armenpress 17:49, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայի իշխանությունները մեկ ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, որը սահմանվել Էր երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել Է շուրջ 250 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ada Derana ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով պաշտոնական փաստաթուղթը:

Նշվում Է, որ Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան մայիսի 22-ին փաստաթուղթ Է ստորագրել արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին: Մեկ ամիս առաջ երկրի իշխանություններն այդ միջոցը ձեռնարկել Էին, որպեսզի ոստիկանությանն ու զինված ուժերին օժտեն լիազորություններով, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունն ապահովելու համար:

Ապրիլի քսանմեկին Շրի Լանկայի տարբեր մասերում որոտացել Է ութ պայթյուն, որոնք, առողջապահության նախարարության տվյալներով, 250-260 մարդու կյանք են խլել: Զոհվածների թվում կան 42 օտարերկրացիներ: Ինչպես ավելի վաղ հայտնել Է հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար Չանդանա Վիկրամարատնեն, այսօրվա դրությամբ «զատկական» պայթյունների բոլոր ենթադրյալ կազմակերպիչներն ու կատարողները ձերբակալված են կամ ոչնչացված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am