Թրամփը հիացած Է պատի պատկերով կոստյում հագած՝ հանրահավաքի մասնակցով

Armenpress 13:29, 22 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում հիացմունք Է հայտնել իր կողմնակիցներից մեկի նկատմամբ, որը եկել Էր աղյուսե պատ պատկերող կոստյումով, եւ նրան հրավիրել Է բեմ բարձրանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին արգելապատի կառուցման մասին ճառի ընթացքում Թրամփը կողմնակիցների բազմության մեջ նկատել Է արտասովոր կոստյումով տղամարդու եւ հիացել նրանով: Թրամփը նրան խնդրել Է բարձրանալ բեմ, ինչից հետո ընդհանուր ցնծության ներքո սեղմել Է նրա ձեռքը: «Նրան բերե՛ք այստեղ: Նայեք այս տղային»,- հայտարարել Է Թրամփը: «Այժմ մենք գիտենք, թե նա ում օգտին կքվեարկի»,- կատակելԷ նախագահը: Լուսանկարներում, որոնք ցուցադրում Է հեռուստաալիքը, երեւում Է, որ տղամարու հագին կոստյում Է եւ փողկապ՝ աղյուսաշարվածք պատկերող նկարով, իսկ ձեռքին ցուցանակ՝ «Կառուցիր ինձ» մակագրությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am