«Արսենալ»-ի ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Armenpress 10:50, 22 Մայիս, 2019

ԵՉԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Լորան Կոսիելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին` Եվրոպայի լիգայի եզրափակիչ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:

«Ուրախ չեմ, քանի որ մեր ֆուտբոլիստներից մեկը չի մեկնելու մեզ հետ եզրափակչին: ՈՒԵՖԱ-ն պետք է բավականաչափ տեղեկացված լիներ նրանից, որ չանցկացրժներ եզրափակիչը մի երկրում, որ կոնֆլիկտ ունի մյուս հետ: Մեզ համար շատ դժվար կլինի, քանի որ Միկին մեզ հետ չի լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է «Արսենալ»-ի ավագը:

«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am