Իրաքը պատվիրակություններ կուղարկի Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու լարվածությունն այդ երկրների միջեւ. Al Sumaria

Armenpress 18:01, 21 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին մայիսի 21-ին հայտարարել Է, որ իր երկիրը մտադիր Է պատվիրակություններ ուղարկել Իրան եւ ԱՄՆ՝ թուլացնելու այդ երկու պետությունների միջեւ առաջացած լարվածությունը: Վարչապետի խոսքը մեջբերել Է Al Sumaria հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Մենք պատվիրակություններ կուղարկենք Թեհրան եւ Վաշինգտոն, որպեսզի վերջ դնենք նրանց միջեւ լարվածությանը,-ասել Է Մահդին:-Ամերիկացի եւ իրանցի պաշտոնատարները հավաստիացրել են մեզ, որ պարերազմ չեն ցանկանում»: Նա նշել Է, որ Իրաքն արդեն Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ որպես միջնորդ Է հանդես գալիս՝ փորձելով լուծել կողմերի միջեւ առկա ճգնաժամը: Վարչապետը հավելել Է, որ ճգնաժամի կարգավորման սցենարների հարցում Բաղդադի դիրքորոշումը «շատ մոտ Է եվրոպականին»: Եվրոպայի երկրները կոչ են անում Վաշինգտոնին եւ Թեհրանին՝ ցուցաբերել զսպվածություն եւ գոյություն ունեցող տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am