Նիկոլ Փաշինյանը կարևորեց կառավարության հետ գիտական հանրության մշտական կապը

Armenpress 12:30, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է կառավարության հետ գիտական ու փորձագիտական հանրության մշտական հաղորդակցության մեջ լինելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում:

«Շատ ուրախ եմ, որ այսպիսի գիտաժողով է կազմակերպվել, այսպիսի լուրջ մոտեցմամբ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի գիտական, փորձագիտական հանրությունն իրեն ներգրավված զգա այն գործընթացներում, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր կատարվում են: Կառավարությունը չպետք է լինի մեկուսացված, և գիտական ու փորձագիտական հանրության հետ պետք է լինի մշտական հաղորդակցության մեջ: Ես համոզված եմ, որ այս քննարկման ընթացքում ի հայտ կգան արժեքավոր մտքեր, գաղափարներ, որոնք կիրագործվեն ու ավելի երկարաժամկետ նշանակություն կունենան»,- ասաց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am