Հայտնի է Չինաստանի արտգործնախարարի` Հայաստան այցի ժամկետը

Armenpress 12:21, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինը մայիսի 25-26-ը կայցելի Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մայիսի 25-26-ին տեղի է ունենալու Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ինի այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված է երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող պայմանագրի ստորագրություն»,- ասաց Նաղդալյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am