Արքայազն Չառլզը համաձայնել Է հանդիպել Թրամփի հետ Մեծ Բրիտանիա նրա պետական այցի ժամանակ. CNN

Armenpress 10:28, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի արքայազն Չառլզը համաձայնություն Է տվել հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի նախագահի պետական այցի ընթացքում: Մայիսի 20-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին պլանավորում Է Թրամփի հետ հանդիպել Քլարենս հաուսում՝ արքայազն Չառլզի եւ նրա տիկնոջ Լոնդոնի նստավայրում: Ընդունելության առավել հավանական օրը հունիսի 3-ն Է:

Ինչպես ուշադրություն Է հրավիրում CNN-ը, նման հանդիպումն սկզբունքորեն քիչ հավանական Էր համարվում՝ հաշվի առնելով Բրիտանիայի թագուհու ավագ որդու նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության գործին: Ինչպես ապրիլին հայտնել Է Բուքինգհեմի պալատի մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի նախագահը հունիսի 3-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի Մեծ Բրիտանիայում առաջին պետական այցով եւ կհանդիպի Եղիսաբեթ Բ թագուհու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am