Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Armenpress 09:46, 21 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committee of America) գլխամաս՝ և հանդիպել  կազմակերպության ղեկավար կազմի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է իր աշխատանքային այցի մանրամասները, տեղի ունեցած և նախատեսվող հանդիպումները, միջոցառումները և գրանցված արդյունքները։ ԱՀԱԿ գործադիր տնօրեն Արամ Համպարյանը ներկայացրել է կոմիտեի ներկայիս աշխատանքները և նպատակները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը առընջվող հարցեր։

Ավելի ուշ ԱԽ քարտուղարը հանդիպել է «Ամերիկայի Հայկական Համագումարի» (Armenian Assembly of Armenia) գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայ-ամերիկյան հարաբերությունների, ԱՄՆ հայկական համայնքի և սփյուռքի կառույցների հետ համագործակցության օրակարգային հարցեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am