Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են «սարդ-մարդու» պատճառով

Armenpress 20:20, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով առանց որևէ անվտանգության միջոցների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, France-Presse-ը տեղեկացնում է, որ տղամարդը մետաղական կոնստրուկցիայով սկսել է բարձրանալ  երկրորդ հարկից՝ չօգտագործելով ալպինիստների համար նախատեսված ոչ մի սարք: Նա հասել է վերին հարթակ:

Աշտարակը շրջապատել են ոստիկանները: Հատուկ պատրաստված փրկարարների խումբը ուղարկվել է տղամարդու հետ բանակցությունների: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ տղամարդը պատրաստվում էր ինքնասպանություն գործել:

Էյֆելյան աշտարակը զբոսաշրջիկների համար փակվել է անհայտ ժամանակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am