Թոնի Կրոսը երկարաձգել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ

Armenpress 17:51, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Թոնի Կրոսը երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Գերմանացու նոր պայմանագիրը «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Թոնի Կրոսը մադրիդյան ակումբի տեղափոխվեց 2014 թվականին Մյունխենի «Բավարիա»-ից 25 միիոն եվրո դիմաց:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am