Տիգրան Ավինյանը մասնակցել է Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը

Armenpress 13:39, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը լուսանկար է հրապարակել:

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունն, ի թիվս 50 օտարերկրյա պատվիրակությունների, մասնակցեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությանը»,- գրել է դեսպանը:

Զելենսկին Ուկրաինայի նախագահ է ընտրվել ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում: Մայիսի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստում տեղի ունեցած երդմնակալության արարողությունից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Գերագույն ռադայի արձակման և երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am