Շվարցենեգերը մեղադրանքներ չի առաջադրի ՀԱՀ-ում մրցումների ժամանակ իր վրա հարձակված անձի դեմ

Armenpress 12:46, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեղադրանքներ չի առաջադրի այն անհայտ անձի դեմ, որն իր վրա Է հարձակվել Հարավաֆրիկյան Հարապետության (ՀԱՀ) Յոհաննեսբուրգ քաղաքում տեղի ունեցած մարզական միջոցառման ժամանակ: Համապատասխան հայտարարությունը դերասանն ինքը հրապարակել Է իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ձեզնից շատերն են հարցրել, բայց ես մեղադրանքներ չեմ առաջադրի: Հույս ունեմ, որ դա «փոքրիկ զրնգոց Էր», եւ նա իր կյանքը կվերադարձնի ճիշտ ուղի,- գրել Է Շվարցենեգերը: Մայիսի 18-ին Շվարցենեգերը հարձակման Է ենթարկվել Յոհաննեսբուրգում մրցումներ այցելության ժամանակ: Հարձակվողը, որի անունը չի հրապարակվում, ճեղքել-անցել Է 71-ամյա դերասանի թիկնապահների միջով եւ, ցատկելով, երկու ոտքով հարված հասցրել նրա թիկունքին այն ժամանակ, երբ նա լուսանկարվում Էր մրցումների մասնակիցների հետ: Հարձակվողի դրդապատճառները մինչ այժմ հայտնի չեն: Հարձակվելուց անմիջապես հետո նա ձերբակալվել Է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից եւ դուրս բերվել դահլիճից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am