Շվեդիայի դատախազությունը Ասանժի հեռակա ձերբակալման պահանջ Է ուղարկել

Armenpress 11:41, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի դատախազությունը մայիսի 20-ին դիմել Է դատարան՝ պահանջելով տալ WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման կարգադրագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, ասված Է գերատեսչության մամուլի տեղեկագրում: «Գլխավոր դատախազի տեղակալ Եվա-Մարի Պերսոնն այսօր հարցում Է ուղարկել Ուպսալայի օկրուգային դատարան, որում խնդրում Է հեռակա կարգով ձերբակալել Ջուլիան Ասանժին»-նշվում Է հաղորդագրության մեջ:

«Ես խնդրում եմ, որ օկրուգային դատարանը հեռակա կարգով ձերբակալի Ասանժին՝ բռնաբարության կասկածանքով: Եթե օկրուգային դատարանը որոշի ձերբակալել նրան, ես ձեռնամուխ կլինեմ նրա ձերբակալման եվրոպական օրդեր տալու ընթացակարգին, որը խնդրանք Է բովանդակում նրան Շվեդիային արտահանձնման մասին»,-պարզաբանել Է Պերսոնը: Բրիտանական իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն, Ջուլիան Ասանժը 25-շաբաթյա կալանքի տակ Է վերցված Մեծ Բրիտանիայում կատարած հանցագործության համար, պարզաբանում Է շվեդական դատախազությունը: Ավստրալացին կարող Է արտահանձնվել ԱՄՆ-ին: «Ձերբակալման շվեդական եվրոպական օրդերի եւ արտահանձնման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջի միջեւ մրցակցության իրավիճակում Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են ընդունում հերթականության կարգի մասին: Այդ գործընթացի ելքը չի կարող կանխատեսվել»,-հավելել Է Պերսոնը: Դատական նիստի անցկացման օրն ու ժամանակը դեռեւս որոշված չեն: Այդ որոշումն ընդունում Է օկրուգային դատարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am