Ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են տրոլեյբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին

Armenpress 10:42, 20 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները մարել են կայծակի հարվածից Չարբախում այրվող 15 համարի տրոլեյբուսի հրդեհն ու տարհանել ուղևորներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բազմիցս են զինվորականները ապացուցել, որ նաև փրկարարներ են: 

Այսօր վաղ առավոտյան կայծակի հարվածից Չարբախում այրվել է 15 համարի տրոլեյբուսը: Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտները հասցրել են ուղևորներին տարհանել և հրդեհը մարել: 

Երեք օր առաջ էլ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի սաները և բուժ ծառայության պետը փրկել էին Զինուժ ծրագրի օպերատորի կյանքը»,- գրել է Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am