Գիզայում Ազգային թանգարանի մոտ ռումբ է պայթել

Armenpress 17:34, 19 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Նոր ազգային թանգարանի մոտ պայթյուն է որոտացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալա Արաբիա»-ն։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հեռուստաալիքի տվյալներով՝ 14 մարդ վիրավորվել է։ Նախնական տվյալներով՝ ռումբը պայթել է տուրիստական ավտոբուսի մոտ։

Թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերի համալիրից ոչ հեռու։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am