«Եվրատեսիլ 2019». հաղթանակի համար պայքարում է 26 երկիր. ՈՒՂԻՂ

Armenpress 23:00, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի սպասված եզրափակիչը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եզրափակիչում հաղթանակի համար մրցելու է  26 երկիր` Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Իտալիան:

Մրցույթը հեռարձակվում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը: Վերջինը նաև կհայտարարի Հայաստանի միավորները:

Որպես հատուկ հյուր եզրափակիչում ելույթ է ունենալու աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Նա կատարելու է «Future» (Ապագա) երգը:

Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը, որը «Walking out» երգով փայլուն էր ներկայացել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, դուրս էր մնացել եզրափակիչից:

Եզրափակիչը կարող եք դիտել հետևյալ հղումով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am