Քաղաքացին կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի փամփուշտ, նռնակ, պայթուցիչ որսորդական հրացան

Armenpress 13:58, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին մի քաղաքացի կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 85 փամփուշտ, առանց համարի նռնակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ, կարճեցված փողով որսորդական հրացան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացին հայտնել է՝ դրանք հայտնաբերել է նույն օրը, իր տանը կից քարե շինության ներսում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հայտնաբերվածն իր համոզմամբ պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ եղբորը: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am