Պերուում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել

Armenpress 12:37, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուում ռազմական ուղղաթիռը հումանիտար ականազերծման աշխատանքների ժամանակ Էկվադորի հետ սահմանին կործանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուղղաթիռում գտնվող երկու մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել:

Տարվում է հետաքննություն կատարվածի պատճառները հայտնաբերելու նպատակով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am