Չինաստանի հյուսիս-արևելքում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Armenpress 11:16, 18 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տեղեկություններ ավերածությունների ու տուժածների մասին չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am