Հունաստանը Թուրքիայից պահանջել Է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում

Armenpress 12:56, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը դատապարտել Է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջել Է դադարեցնել դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացրել Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրունգալոսը Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ Հելսինկիում կայացած հանդիպումից հետո:

Ավելի վաղ Անկարան «Ֆաթիհ» հորտման նավն Է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում Է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ: «Ես ամենախիստ ձեւով հայտնեցի, որ մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջում ենք դադարեցնել դրանք»,-ասել Է Կատրունգալոսը: Նրա հայտարարությունը տարածել Է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Միեւնույն ժամանակ մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածությունը թույլացնելու, մեր օդային տարածության խախտումները դադարեցնելու անհրաժեշտությունը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am