102 տարեկան հասակում մահացել Է Լուվրի բուրգի ստեղծողը

Armenpress 12:17, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 102 տարեկան հասակում մահացել Է չինական ծագմամբ ամերիկացի ճարտարապետ Յույմին Բեյը, որը հայտնի Է, մասնավորապես, որպես Լուվրի բուրգի ստեղծող: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al-Jazeera-ն:

Ծնունդով Չինաստանի Գուանչժոուից Յույմին Բեյը տեղափոխվել Է ԱՄՆ 1935 թվականին:

1983 թվականին նա դարձել Է Պրիտցկերյան մրցանակի՝ ամենամյա պարգեւի դափնեկիր, որը համարվում Է ճարտարապետության աշխարհում Նոբելյան մրցանակի նմանակը: Ճարտարապետի այցեքարտն Է համարվում Լուվրի ապակե բուրգը, որը ծառայում Է որպես թանգարանի գլխավոր մուտք: Շինությունը, որը կառուցվել Է 1985-ից մինչեւ 1989 թվականը, դարձել Է Փարիզի խորհրդանիշերից մեկն Էյֆելյան աշտարակի հետ մեկտեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am