Մադոննան Future նոր սինգլը կներկայացնի «Եվրատեսիլի» եզրափակիչում

Armenpress 11:57, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրահայտ երգչուհի Մադոննան «Եվրատեսիլի» եզրափակիչում կներկայացնի իր նոր սինգլը՝ Future-ը, որը ձայնագրվել Է ռեփեր Quavo-ի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում:

«Մադոննան երկու երգ կկատարի «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթի՝ մայիսի 18-ին նշանակված եզրափակիչում. 1989 թվականի Like A Prayer հիթը եւ Future Էքսկլյուզիվ կոմպոզիցիան, որը նա կկատարի ամերիկացի ռեփեր Quavo-ի հետ համատեղ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչների խոսքով՝ «Եվրատեսիլի» հանդիսականները կդառնան առաջինը, որոնք կլսեն Մադոննայի երգը նրա Madame X նոր ալբոմից:

Նշվում Է, որ այս տարի լրանում Է արտիստուհու Like A Prayer կուլտային ալբոմի թողարկման 30 տարին, ուստի Մադոննան որոշել Է խորագրային հիթը կատարել Թել Ավիվում միջազգային մրցույթի բեմահարթակից: Ժողովրդականություն վայելող երաժշտական շոուի եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 18-ին Թել Ավիվում, որտեղ տարբեր երկրներից ժամանած 26 մասնակիցները կպայքարեն «Եվրատեսիլ-2019»-ի հաղթողի կոչման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am