Կալիֆոռնիայում F-16 ռազմական ինքնաթիռ Է կործանվել

Armenpress 10:21, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայում F-16 մարտանավ Է կործանվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաալիքը: Տեղի շերիֆի գրասենյակը հաստատել Է ինքնաթիռի ընկնելը եւ հավելել, որ օդանավը մխրճվել Է շենքի մեջ: Օդաչուն հոսպիտալացվել Է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դատելով հրապարակված լուսանկարներից ու տեսագրություններից, F-16-ը մխրճվել Է պահեստի մեջ, ծակատելով տանիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am