Լոս Անջելեսում բացվել է Վալմարի ցուցահանդեսը

Armenpress 15:41, 16 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, եռօրյա ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո՝ Stephanie’s արվեստի ցուցասրահում:Իր բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը ողջունել է ցուցահանդեսի նախաձեռնությունը՝ այն գնահատելով որպես ամերիկահայ համայնքի մշակութային կյանքը հարստացնող և հայաստանյան արվեստի հետ հաղորդակից դառնալու հնարավորություն ընձեռող միջոցառում:Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համայնքային կառույցների անդամներ և մասնագետ-արվեստասերներ: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am