Գեղարքունիքի մարզի երկու ԱԳԼՃԿ-ներում և երեք համայնքներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Armenpress 15:00, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 17-ին ժամը 12.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն գյուղերի գազասպառողների և թվով երկու ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած ծանուցման մեջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am