Ավստրիայում արգելել են հիջաբ կրել տարրական դպրոցում

Armenpress 13:54, 16 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:Օրենքի համաձայն, արգելքը վերաբերում Է տարրական դպրոցում հագուստի ատրիբուտներ կրելուն, որոնք, կրոնական կամ գաղափարախոսական մոտիվներով, ծածկում են գլուխը, դեմքը եւ մազերը: Միեւնույն ժամանակ պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավորները, որը գլխավորում Է կանցլեր Սեբաստիան Կուրցը, ընդունել են, որ օրինագիծը կարող են վիճարկել Ավստրիայի Սահմանադրական դատարանում: Ավելի վաղ երկրում հիջաբներ կրելու արգելք Էին սահմանել դատարաններում, դպրոցներում, բացի տարրականներից, եւ մի շարք այլ հասարակական վայրերում: Բացի այդ, կրոնական մոտիվներով գլխաշոր կրել չեն կարող ոստիկանները, դատավորները, դատախազները եւ մյուս պետծառայողները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am