Ճապոնիայում նորագույն արագընթաց գնացքի դաշտային փորձարկումներ են անցկացվել

Armenpress 13:52, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական «Սինկանսեն» արագընթաց գնացքի նոր մոդելը, որը պետք Է շահագործման հանձնվի 2030 թականին, անցել Է դաշտային թեստավորում, որի ընթացքում բարեհաջող զարգացրել Է 360 կմ/ժամ արագություն: Մայիսի 15-ին այդ մասին հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ճապոնական մամուլում առաջին անգամ են ցուցադրել աշխատանքային մոդելը, որն ստացել Է ALFA-X անվանումը. տեղի լրագրողները կարողացել են լուսանկարել մուգ մոխրագույն գնացքի ժամանումը երկրի հյուսիս – արեւելքի Մորիոկա երկաթուղային կայարան: «Գնացքը հաջողությամբ զարգացնում Է 360 կմ/ժամ արագություն: Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի դրա օգտագործումն անվտանգ լինի»,- նշել են JR East երկաթուղային ընկերությունում: 2014 թվականին լրացել Է «Սինկանսեն» ճեպընթացների 50 տարին:

Առաջին անգամ դրանք գործարկվել են 1964 թվականին Տոկիոյի եւ Ճապոնիայի՝ մեծությամբ երրորդ քաղաք Օսակայի միջեւ՝ մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերի բացումից առաջ: Այն ժամանակ դրանք զարգացնում Էին մինչեւ 210 կմ/ժամ արագություն եւ համարվում Էին ամենաարագընթաց գնացքներն աշխարհում: Այժմ ճեպընթացները երթեւեկում են 270 կմ/ժամ միջին արագությամբ, իսկ որոշ հատվածներում այն հասցնում են 300 – 320 կմ/ժամ-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am