ԱՄՆ դեսպանը տեղեկություն չունի սպասվող հայ-ամերիկյան բարձր մակարդակով փոխադարձ այցերի մասին

Armenpress 18:10, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին տեղեկություն չունի սպասվող հայ-ամերիկյան բարձր մակարդակով փոխադարձ այցերի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թրեյսին հայտնեց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Այս պահին որևէ տեղեկություն այդ մասով դեռ չկա: Անցած շաբաթ այստեղ գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չի գնահատվում: Եվ անցած շաբաթ տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը Նահանգների ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում են մեր գործակցության և համատեղ աշխատանքի շուրջ մեր երկկողմ հանձնառության մասին»,- ասաց Թրեյսին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am