Վենետիկում, հնարավոր Է, հայտնվել Է Բենքսիի նոր գրաֆիտին

Armenpress 17:51, 15 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենետիկի շենքերից մեկի պատին հայտնվել Է գրաֆիտի, որի հեղինակը, հնարավոր Է, սթրիթ-արտ նկարիչ Բենքսին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Փրկարար բաճկոնով երեխայի պատկերը, որը ձեռքին ջահ Է բռնել, հայտնվել Է Կա՛Ֆոսկարի ջրանցքի շենքի պատին: Իտալական ԶԼՄ-ներում գրաֆիտին անվանում են «Նավաբեկության ենթարկված երեխան»:Աշխատանքի կատարման ոճը հիշեցնում Է Բենքսիի ստեղծագործությունները, թեեւ նկարիչն ինքն առայժմ չի հաստատել իր հեղինակությունը, գրում Է ANSA գործակալությունը: Որպես կանոն նա դա անում Է՝ նոր աշխատանքների պատկերները զետեղելով Instagram-ի իր օգտահաշվում:Բենքսիի ստեղծագործությունները, որն իր գործերում արծարծում Է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երկերեսանիության հարցերը, մեծ ժողովրդականություն են վայելում ինչպես ժանմանակակից արվեստի երկրպագուների, այնպես Էլ հավաքորդների շրջանում: Նկարչին մինչ այժմ հաջողվում Է գաղտնի պահել իր անձը. ոչ ոքի, բացի իր մերձավոր օգնականներից, ստույգ հայտնի չԷ, թե ինչ տեսք ունի նա եւ իրականում ինչպես են կոչում նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am