Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Armenpress 17:22, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Անտյե Ֆրիտցը մայիսի 15-ին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտների ժողովրդական վերահսկողությունը: Հուշագրով ընդգծվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում թափանցիկության եւ հաշվետվողականության կարեւորությունը, մշտական հանձնաժողովի մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության եւ հսկողության անհրաժեշտ գործիքների կատարելագործման անհրաժեշտությունը: Երկկողմ հաստատվել է երկու տարվա գործողությունների նախագիծ: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am