Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Վալերիյ Օսիպյանի և Վարդգես Գասպարիի միջև հեռախոսային խոսակցության վերաբերյալ

Armenpress 17:25, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք նստավայրի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, խորհրդակցելով կարգադրիչների հետ, որոշում են կայացրել ավելորդ լարվածությունից զերծ մնալու համար՝ ձեռնպահ մնալ Վարդգես Գասպարիի մուտքը դատարան թույլատրելուց:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, Վարդգես Գասպարին չի համաձայնել այդ որոշման հետ և կոչով դիմել է ՀՀ ոստիկանության պետին:

Վալերիյ Օսիպյանը, որն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում, հեռախոսային կապ է հաստատել Վարդգես Գասպարիի հետ և վստահեցրել, որ որևէ խնդիր չկա, ոստիկանությունն ի վիճակի է ապահովելու ցանկացած քաղաքացու անվտանգությունը, իսկ նրա մուտքը դատարան թույլատրելը կարգադրիչների իրավասությունն է։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am