Մեկնարկել է ՀՖՖ կազմակերպած ֆան-ակումբների մրցաշարը

Armenpress 16:12, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում մեկնարկել է ՀՖՖ կողմից կազմակերպված սիրողական ֆուտբոլի մրցաշար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մրցաշարին մասնակցում են «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց» «Փյունիկ» «Լոռի» և Հայաստանի հավաքականի՝ ՖԱՖ երկրպագուական (ֆան) շարժումների թիմերը:

Վերոնշյալ 6 թիմերը միմյանց դեմ կանցկացնեն մեկական հանդիպում, որից հետո խմբային փուլի արդյունքներով 1-4 տեղը զբաղեցրած թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:

Առաջնության նպատակը Հայաստանում սիրողական ֆուտբոլի և երկրպագուական շարժումների զարգացմանը նպաստելն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am