«Հին Երևան» նախագծում այս տարի քաղաքացիները բավականին փոփոխություններ  կտեսնեն. Մեսչյան

Armenpress 15:23, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը համոզված է, որ «Հին Երևան» նախագիծը պետք է տեղից շարժվի, քանի որ հնարավոր չէ քաղաքի կենտրոնում փոսորակները երկար ժամանակ պահել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանը վստահեցրեց, որ այս տարի քաղաքացիները նախագծի հետ կապված բավականին փոփոխություններ կտեսնեն:

Խոսելով Ֆիրդուսի շուկայում իրականացվելիք շինարարությունից՝ Մեսչյանը նշեց, որ Ֆիդուսում դեռ կան չիրացված տարածքներ: «Մի քիչ շատ երկար տևեց, բայց քանի որ շատ մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շինարարության ժամկետները հետաձգվեցին»,-ասաց նա:

Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ մեծ խնդիրներ կան նաև Օղակաձև այգու հետ կապված: «Այնտեղ կան լքված սրճարաններ: Օրենքի տեսանկյունից մենք ուժ պետք է ունենանք, որպեսզի տարածքի սանիտարական աշխատանքը ավարտին հասցնենք»,-հավելեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am