Դեշամը կարող է գլխավորել «Յուվենտուս»-ը

Armenpress 09:29, 15 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կարող է գլխավորել իտալական «Յուվենտուս»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Football Italia-ն: Դեշամն այն միակ թեկնածուն է գլխավոր մարզչի պաշտոնում, որին տեսնում են թուրինյան ակումբի ղեկավարները: Ֆրանսիացին ցանկություն ունի շարունակելու 2007 թվականին կիսատ թողած աշխատանքը:

Դիդյե  Դեշամը 2018 թվականին Ֆրանսիայի ազգային թիմի հետ դարձավ աշխարհի առաջնությանը չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am