Ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպական երկրորդ խաղերին

Armenpress 17:09, 14 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական թիմերը մեծ թափով նախապատրաստվում են Եվրոպական երկրորդ խաղերին:

«Մեր հավաքականն, ըստ սահմանվածի, դեռևս տարվա սկզբից ուսումնամարզական հավաքներ է անցկացնում: Մենք արդեն իսկ նախապատրաստվում ենք Եվրոպական երկրորդ խաղերին: Մեզ հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում նաև Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Ազատ ոճի ըմբիշները ևս նախատրաստվում են Եվրոպական խաղերին և մինչ խաղերը ևս երկու հավաք կանցկացնեն:

Հավաքին ավարտին հունահռոմեական ոճի 5 ըմբիշները կմեկնեն Ղազախստանի միջազգային մրցաշարին: Եվրոպական խաղերից առաջ Լևոն Ջուլֆալակյանի ընտրանին վերջին հավաքը կանցկացնի հունիսի 13-27-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am