ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան

Armenpress 18:42, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական տեխնիկային ծանոթանալու և մրցույթի անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցելու նպատակով մայիսի 13-ին Ալմաթի է մեկնել ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ-վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am