Գիտնականները նշել են վաղաժամ մահը կանխելու լավագույն միջոցը

Armenpress 17:36, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ուեյլ-Ֆորեսթի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները եկել են այն եզրակացության, որ սննդակարգը, որը նպաստում Է արյան ճնշման նորմալացմանը, նաեւ նվազեցնում Է սրտի անբավարարության վտանգը մինչեւ 75 տարեկան մարդկանց մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը. ասված Է MedicalXpress-ում զետեղված մամուլի տեղեկագրում: Հետազոտությանը մասնակցել Է 45-84 տարական շուրջ 4,5 հազար մարդ:

Նրանք լրացրել են մթերքների օգտագործման հարցաթերթիկ, որտեղ նշել են մթերաբաժինների չափը եւ որոշակի սննդամթերքների օգտագործման հաճախականությունը: Թեեւ DASH-ի պահպանումը չի ազդել ընդհանուր առմամբ բնակչության համար սրտի անբավարարության ռիսկի վրա, պարզվել Է, որ սննդակարգը գործուն Է 75-ից ցածր տարիքի մարդկանց մոտ, ընդ որում՝ հիվանդացության մակարդակն ընկել Է 40 տոկոսով: DASH-ը բնութագրվում Է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի, ամբողջական հացահատիկի, ընտանի թռչնի, ձկան եւ ցածր յուղայնությամբ կաթնամթերքների լայն օգտագործմամբ՝ աղի, կարմիր մսի, քաղցրեղենի եւ քաղցրացված խմիչքների օգտագործման միաժամանակյա նվազեցմամբ: Այն նման Է միջերկրածովյան սննդակարգին, բայց դրանում ներառված են ցածր յուղայնությամբ կաթնամթերքներ, իսկ ալկոհոլային խմիչքները բացակայում են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am