Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն է ընդունել

Armenpress 12:56, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսում մայիսի 7-ին ընդունվել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը ներկայացվել է կառավարող «Մորենա» կուսակցության պատգամավոր Կրիստինա Պորտիլյո Այալայի կողմից։ Հայտարարության ընդունումից հետո Կոնգրեսը մեկ րոպե լռությամբ հոտընկայս իր հարգանքն է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Փաստաթղթի ընդունմանը ներկա է գտնվել Միչոականում ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը։

Սա առաջին դեպքն է, երբ Մեքսիկայում օրենսդիր մարմնի կողմից ընդունվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am