Փոմպեոն չեղարկեց այցը Մոսկվա. Reuters

Armenpress 09:48, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել Է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր Է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկուշաբթի Reuters գործակալությանը հայտնել Է Պետդեպարտամենտի մի աղբյուր:

Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայի փոխարեն կժամանի Բրյուսել, որտեղ Եվրամիության ներկայացուցիչների հետ կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ինչպես նշել Է Reuters-ը, պետքարտուղարն արդեն մեկնել Է Վաշինգտոնից եւ ուղեւորվել Եվրոպա:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Փոպեսոն մայիսի 13-ին կժամանի Մոսկվա: Այստեղ նա պետք Է հանդիպեր ԱՄՆ-ի դեսպանության աշխատակազմի հետ: Այնուհետեւ պլանավորվում Էր, որ Փոմպեոն հանդիպում կունենա Ռուսաստանում աշխատող ԱՄՆ-ի բիզնես-ղեկավարների եւ կրթական փոխանակումների ամերիկյան ծրագրի մասնակիցների հետ: Մայիսի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, Փոմպեոն պետք Է ժամանի Սոչի:

Այնտեղ բանակցություներ են պլանավորված Լավրովի հետ: Կրեմլը չի բացառել, որ Սոչիում Փոմպեոյին կընդունի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am