Մինասյանն ուզում է «Արարատ-Արմենիա»-ին հնարավորինս բարձր հորիզոնականում տեսնել

Armenpress 08:24, 13 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար կարևոր է ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնելը:

«Մեզ համար դրամատիկ ստացվեց և հաղթեցինք «Ալաշկերտ»-ին միայն կամքի և համառության շնորհիվ: Հիմա մրցաշարային աղյուսակում մենք փորձելու ենք որքան հնարավոր է վեր բարձրանանք: Թեպետ արդեն ապահովել ենք դիրքը Եվրոպայի լիգայի որակավորման փուլում խաղալու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Մինասյանը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 32-րդ տուրում «Արարատ-Արմենիա» հաղթել է «Ալաշկերտ»-ին 2:1 հաշվով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am