Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում

Armenpress 16:47, 9 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Հայաստանի ընտրանին մայիսի 9-ից  ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ենթակայությամբ ընտրանին կմարզվի մինչև մայիսի 23-ը, որից հետո ըմբիշները կմեկնեն Ղազախստան՝ մասնակցելու միջազգային մրցաշարի։

«Օլիմպավանում» այս օրերին հավաք է անցկացնում նաև հունահռոմեական ոճի երիտասարդական ընտրանին, որը նախապատրաստվում է հունիսի 3-9-ը Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ազատ ոճայինները ուսումնամարզական հավաքը կսկսեն մայիսի 18-ից՝ Ծաղկաձորում։ Վերջինս կտևի 2 շաբաթ։ Երիտասարդ ազատ ոճայինները մայիսի 5-18-ը հավաք են անցակցնում Հյուսիսային Օսիայում։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am