Սարգիս Ադամյանով հետաքրքրված է «Հոֆենհայմ»-ը

Armenpress 11:52, 9 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Յան Ռեգենսբուրգ»-ի  հարձակվող Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է գերմանական այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է գերմանական Sport 1 պարբերականը, Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է «Հոֆենհայմ» ակումբը: Թիմը պատրաստվում է վաճառել առաջատարներից մեկին` Կերեմ Դեմիրբային, ում վաճառքից ստացված գումարի մի հատված ակումբը պատրաստվում է վճարել հայ ֆուտբոլիստի համար:

Սարգիս Ադամյանը ընթացիկ մրցաշրջանում «Յան Ռեգենսբուրգ»-ի կազմում խփել է 13 գոլ և դարձել է 11 գոլային փոխանցման հեղինակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am