Գիտնականները պարզել են, որ տեւական տիեզերական թռիչքները հանգեցնում են ուղեղի փորոքների մեծացման

Armenpress 15:36, 7 Մայիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերքում երկար ժամանակ մնալը հանգեցնում Է մարդու գլխուղեղի փորոքների ծավալների մեծացման: Այս եզրակացությունն Է բովանդակում այն հետազոտությունը, որը կատարել են մի խումբ գիտնականներ Ռուսաստանից, Բելգիայից եւ Գերմանիայից: Նրանց հետազոտությունների արդյունքները մայիսի 6-ին հրապարակվել են ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի բանբերում (Proceedings of the National Academy of Sciences), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանք վերլուծել են այն տվյալները, որոնք ստացվել են ռուսաստանցի 11 տիեզերագնացների հետազոտության արդյունքում: Տեղեկատվությունը, որով աշխատել են գիտնականները, հավաքվել Է 2014 թվականի փետրվարից մինչեւ 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում գլխուղեղի մագնիսառեզոնանսային շերտագրության մեթոդով մինչեւ Միջազգային տիեզերակայան թռիչքները, այնտեղից վերադառնալուց հետո շատ չանցած եւ Երկրի վրա յոթ ամիս մնալուց հետո: Փորձագետների վկայությամբ՝ իրենք Միջազգային տիեզերակայանից վերադարձած տիեզերագնացների մոտ հայտնաբերել են գլխուղեղի կողմնային եւ երրորդային փորոքների ծավալների մեծացում՝ յոթ ամիս անց կրկնական մագնիսառեզոնանսային շերտագրություն կատարելիս՝ «նորմալացման միտումով»: Թե ինչ հետեւանքների կարող են հանգեցնել հայտնաբերված ֆիզիոլոգիական փոփոխությունները, հետազոտության մեջ չի ասված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am