Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի որդին, ամենայն հավանականությամբ, կոմսի տիտղոս կկրի. Sky News


ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի արքայազն Հարիի եւ նրա տիկնոջ՝ Մեգան Մարքլի նորածին որդին, ամենայն հավանականությամբ, կկրի Դամբարտոնի կոմս տիտղոսը՝ ըստ Շոտլանդիայի պատմական քաղաքի անվան: Մայիսի 6-ին այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պաշտնապես այդ որոշումն առայժմ չի ընդունվել, բայց քիչ հավանական Է, որ մանկիկն արքայազն դառնա, ինչպես նրա հայրը, քանի որ Գեւորգ V թագավորը՝ ներկայիս Եղիսաբեթ Բ թագուհու պապը, թագակիր գերդաստանում տիտղոսների թվի խիստ սահմանաքանակ Է մտցրել: Սակայն տեսականորեն թագուհին կարող Է փոխել իրադրությունը, բայց դժվար Է ասել, որ նորածնի հայրն ու մայրը կցանկանան դա: Հարիի որդու լուսանկարներն առայժմ չեն հրապարակվել, ինչպես նաեւ նրա անունը, որի մասին, արքայազնի խոսքով, ինքն ու Մեգանն դեռեւս մտածում են: Բանն այն Է, որ ծնողները չգիտեին իրենց առաջնեկի սեռը՝ գիտակցաբար չպարզելով այդ հարցը Մարքլի հղիության ժամանակ: Սակայն անհայտ Է մնում մանկիկի ոչ միայն անունը, այլեւ քաղաքացիությունը. այսինքն՝ արդյոք այն զուտ բրիտանական կլինի, թե այնուամենայնիվ նա կունենա երկքաղաքացիություն՝ բրիտանա-ամերիկյան: ՉԷ որ տեսականորեն ծնողները կարող են պնդել երկրորդ տարբերակը, քանի որ Մեգանն ԱՄՆ-ի քաղաքացուհի Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am