Նոր Նորքի զանգվածի բենզալցակայանի մոտ «Գազել» մակնիշի միկրոավտոբուս է այրվում

Armenpress 20:04, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ռուբինյան փողոցից դեպի Նոր Նորքի առաջին զանգված տանող կամրջին չհասած՝ բենզալցակայաններից մեկի դիմաց այրվում է «Գազել» մակնիշի ավտոմեքենա: «Արմենպրես»-ի թղթակիցը դեպքի վայրից տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանությունն արգելափակել է այդ հատվածում երթևեկությունը:

ՀՀ ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Գազել» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրական սյանը և այրվում է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարները:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am