Հայաստանում նվազել են անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը

Armenpress 17:29, 6 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը Հայաստանում 2019 թվականի առաջին եռամսյակում նվազել են 16-ով՝ համեմատած 2018 թվականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«2018 թվականի հունվար-մարտ ամիսներին եղել է անչափահասների նկատմամբ բռնության 49, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 33 դեպք: Դրանցից՝  ֆիզիկական բռնության դեպքերը 2018-ին՝ 22-ն են, իսկ 2019-ին՝ 10-ը: Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները 2018 թվականի առաջին եռամսյակում եղել են 19-ը, 2019 թվականի նույն ժամանակահատվածում՝ 14-ը»,- նշեց Դուրյանը: 

Նրա խոսքով՝ ընտանիքում անչափահասի նկատմամբ բռնության դեպքը եղել է ծեծը, որպես հանցատեսակ: 2018 թվական հունվար-մարտ ամիսներին եղել է 2, իսկ 2019 թվականին՝ 1 դեպք:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am