«Բանանց»-ը հաղթեց «Լոռի»-ին

Armenpress 18:00, 4 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 31-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Լոռի» և «Բանանց» ակումբները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորում կայացած խաղում «Լոռի»-ն պարտվեց 1:3 հաշվով: «Բանանց»-ից աչքի ընկան Արամ Բարեղամյանը, Կարեն Մելքոնյանը և Ալեքսանդր Գլիշիչը:

Ավելի վաղ կայացած խաղում «Գանձասար-Կապան»-ը հաղթել էր «Արարատ-Արմենիա»-ին: Տուրի մյուս խաղերը կկայանան մայիսի 5-ին և 6-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am