Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Armenpress 16:31, 3 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն ամփոփել է տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը, որտեղ հաղթող է դարձել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Արգենտինացուն հաջորդում է իր ակումբակից Լուիս Սուարեսը և «Այաքս»-ից Ֆրենկի դե Յոնգիցը և Դոնի վան դե Բեկը։

Լիոնել Մեսսին ՉԼ կիսաեզրափակչի «Բարսելոնա»-«Լիվերպուլ» (3:0) խաղում դարձել է դուբլի հեղինակ` կատալոնական ակումբի կազմում խփելով իր 600-րդ գոլը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am