ՀՀ թղթադրամների 3-րդ շարքը IACA–ի միջազգային մրցույթում մտել է լավագույն հնգյակի մեջ

Armenpress 15:20, 2 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կողմից կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը - 2019» 14-րդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էին 55 հավակնորդներ, ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը մտել է լավագույն հնգյակի մեջ և պարգևատրվել որպես մրցույթի ֆինալիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: 

 

Մրցույթի ֆինալիստներն են.

 

ՀՀ կենտրոնական բանկ – թղթադրամների նոր շարքը, Ավստրալիայի պահուստային բանկ – նոր շարքի $50 թղթադրամը, Կանադայի բանկ – նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամը, Մեքսիկայի բանկ – նոր շարքի 500 պեսո թղթադրամը, Նորվեգիայի բանկ – թղթադրամների նոր շարքը։

 

Սկսած 2007 թվականից, «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն անց է կացվում IACA–ի կողմից յուրաքանչյուր տարի:

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am