Հնդկաստանում շուրջ 800 հազար մարդ Է տարհանվել մոտեցող ցիկլոնի պատճառով

Armenpress 10:21, 2 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of India թերթը:Տարհանումը պետք Է ավարտվի մինչեւ մայիսի 2-ի երեկոն, նշում Է հրատարակությունը:

Մարդկանց տեղավորում են հատուկ սարքավորված կենտրոններում, կրթական հաստատություններում եւ այլ հուսալի շենքերում:Ենթադրվում Է, որ «Ֆանին» նահագի ափերին կմոլեգնի մայիսի 3-ի ցերեկը, քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 200 կիլոմետրի, ափամերձ շրջաններում սպասվում են տեղատարափներ, նշում Է թերթը՝ հղում անելով Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am